Թուրքիան մտադիր չէ պատերազմել Սիրիայի հետ, սակայն, ամեն ինչ կանի, որպեսզի Ասադը հեռանա

Թուրքիան մտադիր չէ պատերազմել Սիրիայի հետ, սակայն, ամեն ինչ կանի, որպեսզի Ասադը հեռանա

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ պատերազմել Սիրիայի հետ վերջինիս կողմից թուրքական ինքնաթիռի ոչնչացման համար, այլ մտադիր է կենտրոնանալ դիվանագիտական միջոցների վրա՝ ապացուցելու համար միջազգային հանրությանը իր իրավացիությունը ու ակտիվացնելու համար Ասադի հրաժարականին միտված արտաքին քաղաքականության միջոցները: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, սրանք են լինելու Էրդողանի այսօրվա ելույթի հիմնական թեզերը խորհրդարանում:

Նման որոշում է կայացվել Թուրքիայի ԱԶԿ գործկոմի նիստում: NTV հեռուստաալիքը նշում է, որ Էրդողանի ելույթը խորհրդարանում «կոշտ է լինելու ու բարձրագոչ»: Այն կհեռարձակվի ուղիղ եթերով և զուգահեռաբար կթարգմանվի անգլերեն ու արաբերեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---