Հարավային Կորեան կդադարեցնի իրանական նավթի ներկրումը հուլիսի 1-ից

Հարավային Կորեան կդադարեցնի իրանական նավթի ներկրումը հուլիսի 1-ից

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից Կորեան կդադարեցնի իրանական նավթի ներկրումը: Ինչպես հայտնել է այդ երկրի կառավարությունը, այդ քայլի պատճառը ԵՄ պատժամիջոցներն են Թեհրանի դեմ, այդ թվում իրանական նավթի տեղափոխման ապահովագրության արգելքը: «Մեր երկիրը ստիպված կլինի հրաժարվել Իրանից նավթ ներկրելուց, քանի որ ԵՄ-ն որոշել է դադարեցնել իրանական նավթի տեղափոխման ապահովագրումը, ինչպես նաև դադարեցնում է հուլիսի 1-ից նրա ներկրումը»,-ասվում է Կորեայի ինովացիոն էկոնոմիկայի մամլո հաղորդագրության մեջ:

Կառավարությունն ակտիվ երկխոսություն է վարում նավթ արտահանող այլ երկրների հետ՝ ապահովելու համար նավթի ներկրման այլընտրանքային աղբյուր, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:--

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---