Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է դարձել

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե մեդալ են նվաճել:

Մինչև 55կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Գևորգ Ղարիբյանը, որը եզրափակչում առավելության է հասել ադրբեջանցի Սակիտ Գուլիևի հանդեպ: Հայ ըմբիշը պարտության է մատնել նաև Ցսոնգոր Կնիպլիին (Հունգարիա), Ջամալ Ագամաուին (Բելառուս և Յասին Օզային (Ֆրանսիա):

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Արտակ Հովհաննիսյանը (55կգ) և Դավիթ Հակոբյանը (66կգ), իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանը (60կգ) բրոնզե մեդալակիր է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---