McDonald's-ը մտադիր է ռեկորդ սահմանել Լոնդոնի Օլիմպիադայում

McDonald's-ը մտադիր է ռեկորդ սահմանել Լոնդոնի Օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Արագ սննդի McDonald's միջազգային ցանցը մտադիր է ռեկորդ սահմանել Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ: Այդ նպատակով Օլիմպիական զբոսյագում կբացվի 1,5 հազար նստատեղով ռեստորան, հայտնում է Associated Press-ը:

Ակնկալվում է, որ ամեն օր այն կայցելի առնվազն 14 հազար մարդ: Ընդ որում Օլիմպիադայից հետո սարքավորումների ու կահույքի երեք քառորդը կրկին կօգտագործվի ցանցի մյուս ռեստորաններում:

Բրիտանացի սննդաբաններն արդեն հայտնել են իրենց բացասական կարծիքը այդ նախագծի վերաբերյալ: Թագավորական բժշկական քոլեջի մասնագետներն ասել են, որ ճարպակալությունից տառապող Մեծ Բրիտանիայի համար սխալ էր որպես Օլիմպիադայի գլխավոր հովանավորներից մեկի McDonald's-ի ընտրությունը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---