Հուլիսի 1-ից կընդունվեն «Արձակ 2012» գրական մրցանակի հայտերը![]() 26 հունիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին սկսվելու է «Արձակ 2012» գրական մրցանակի հայտերի ընդունումը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Անցած տարի մրցույթին մասնակցել են 121 արձակ ստեղծագործություններ, որոնցից 19-ը անցել են «շորթ-լիսթ»: Այց ցուցակում ընդգրկված արձակ ստեղծագործությունները տպագրվել են մեկ ընդհանուր ժողովածուով: Մրցանակաբաշխությունը կազմակերպել են «Անտարես» հրատարակչատունը և «Գրանիշ» գրական ակումբը: Ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը նշեց, որ արձակն ավելի մեծ պահանջարկ ունի, քան պոեզիան: Նրա խոսքով, անցած տարի հասարակական արձագանքն առողջ էր, և նա համոզված է, որ երկրորդ տարին կլինի ավելի զանգվածային, և ավելի մեծ թվով մարդիկ կմասնակցեն մրցույթին: Մրցույթը չի սահմանափակում գրողի լեզուն և ոճը: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն տարեվերջին: Առաջին երեք տեղերի փոխարեն լինելու է մեկ մրցանակ՝ 200.000 դրամ և երեք 100.000-ական դրամ մրցանակ: Կսահմանվի նաև «Կեղև» մրցանակը լավագույն գրքի ձևավորման համար, և «Կամուրջ» մրցանակը լավագույն թարգմանության համար: Արձակը չպետք է գերազանցի 14.000 նիշը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |