«Արս լունգա» դուետն արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե մեդալին

«Արս լունգա»  դուետն արժանացել  է Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե մեդալին

PanARMENIAN.Net - Հայկական «Արս լունգա» դուետը պարգևատրվել է Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե մեդալով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց միության նախագահ Օլեգ Գալախովը:

Նրա խոսքով, մեդալի գաղափարն առաջացավ միության «Մոսկովյան աշուն» փառատոնի 30-ամյակի կապակցությամբ, և մի քանի տարի առաջ այն շնորհվեց փառատոնի տարբեր տարիների մասնակիցներին:

Գալախովը հատուկ նշեց, որ այն պետական մրցանակ չէ և շնորհվում է մինչ օրս: Մեդալը ոսկեձույլ է:

«Արս լունգա» դուետի կազմում են դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը: Նրանք Ալտի և թավջութակի փառատոնի ընթացքում կատարել են Գալախովի սոնատը երգեհոնի և թավջութակի համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---