«Armenia EXPO 2012» 12-րդ ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-9-ը26 հունիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը տեղեկացնում է «Armenia EXPO 2012» 12-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի կազմակերպման մասին, որը տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 7 - 9 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Գլխավոր ցուցահանդեսը Հայաստանում՝ «Armenia EXPO 2012», վաղուց և ամուր հաստատում է իր՝ ամենամեծ, հեղինակավոր, առավել սպասված և նշանակալից միջոցառման դիրքերը Հայաստանի գործարարական կյանքում: Ամեն տարի ցուցահանդեսը հավաքում է մեկ հարթակի վրա խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռնելով ըստ արժանվույն ևառավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը: «Armenia EXPO 2012» տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացառիկությունը կայանում է իր թեմատիկ կառուցվածքի մեջ. ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները ևհամախմբելով առանձին ցուցադրություններ խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսում՝ «Armenia EXPO 2012» հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին,գոյություն ունեցող ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ, և նպաստում է հաջող մարկետինգի իրականացմանը: Բազմաբովանդակ թեմատիկայով «Armenia EXPO 2012» ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալու արդյունաբերական արտադրության բոլոր ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: «Armenia EXPO 2012» ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնող բոլոր մասնակիցների ավելի քան 20% -ը կազմում են արտասահմանյան ընկերությունները և կազմակերպությունները: Ավանդաբար «Armenia EXPO» ցուցահանդեսի բացումն անցկացվում է ՀՀ վարչապետի մասնակցությամբ, իսկ 2011 թվականին բացման արարողությանը առաջին անգամ ներկա էր ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ինքնին խոսում է «Armenia EXPO 2012»-ի կարգավիճակի մասին ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Մասնակից երկրներն են` Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Իրան, ԱՄԷ, Գերմանիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Սիրիա, Չինաստան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |