ԼՂՀ ՊԲ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով

ԼՂՀ ՊԲ մի շարք զինծառայողներ  պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին:

Համաձայն հրամանագրի, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգևատրվել են. «Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը, «Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---