Դիլիջանում կկայանա Հայ-վրացական ֆինանսական շուկաների 1-ին ֆորումը![]() 26 հունիսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը, ասվում է բորսայի հաղորդագրության մեջ: Ֆորումը՝ առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարևոր է նաև երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից: Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի և ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |