Հայտարարություն «Հարսնաքարի» վերաբերյալ. Տեղի ունեցածը ակնհայտ մարտահրավեր է ամբողջ հասարակությանը

PanARMENIAN.Net - «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական նախաձեռնության խմբի անդամները հայտարարություն է տարածել, որում նշվում է.

2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների:Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, գտնվում են հիվանդանոցում: Վահե Ավետյանը, բժիշկների գնահատմամբ` ծայրահեղ ծանր վիճակում է, ենթարկվել է գլխուղեղի երկու վիրահատության, սակայն մինչ օրս գիտակցության չի եկել:

Ծեծի ենթարկված քաղաքացիներից երկուսի հաղորդած տվյալների համաձայն` նրանց ծեծի էենթարկել մոտ 15 հոգի:

Հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզվել է, որ դաժան ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ, սպաներ են և միայն բժշկական օգնությանտրամադրման փաստի հիման վրա է հայտնի դարձել բռնության փաստը:

2012 թ. հունիսի 21-ին Ազգային ժողովի մոտ «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ իր բողոքն արտահայտող ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիի նկատմամբ ակնհայտ ապօրինիգործողություն է իրականացրել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր, նույն քաղաքական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը ու իր թիկնապահներից մեկը, ինչն այլ կերպ, քան ցինիզմ ու անպատժելիություն անհնար է որակել, երբ առաջին բռնության դեպքի քննության ընթացքում ԱԺ պատգամավորը բռնության քայլ է իրականացնում բռնության փաստի դեմ բողոքող ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ նմանատիպ բռնության դեպքերն իրավապահ մարմինների կողմից չեն արժանացել պատշաճ քննության և բոլոր մեղավորները,ներառյալ` հանցագործության դրդողները ու օժանդակողները չեն բացահայտվել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական նախաձեռնության խմբի անդամներս,հայտարարում ենք.

1. ՀՀ քաղաքացիների հաճախացած դաժան ծեծերը հետևանք է`

ա/ իշխանություն ունեցող կամ դրա հովանավորությունը վայելող անձանց կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների կոծկման, բ/քաղաքական իշխանության և քաղաքական առանձին ուժերի կողմից բռնության դեպքերըուղղակի հովանավորելու, բռնության դեպքերը չդատապարտելու վարքագծի:

2. Տեղի ունեցածը ակնհայտ մարտահրավեր է ամբողջ հասարակությանը, իրավական համակարգին, քաղաքացուն:

3. Մենք, դատապարտելով բռնություն կատարած անձանց գործողությունները, գտնում ենք, որ նրանց մոտ առկա է եղել վստահությունն իրենց անպատժելիության մեջ: Ուստի սույն միջադեպի պատասխանատվությունն ընկնում է նաև ողջ քաղաքական իշխանության և մասնավորապես այդ իշխանության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի, նաև` ՍամվելԱլեքսանյանին վրա, որոնց հովանու ներքո անպատժելի գործել ու գործում են բռնություն գործադրած անձինք:

4. ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, բոլոր հասարակական և քաղաքականուժերը պարտավոր են վերաբերմունք արտահայտել դեպքի վերաբերյալ` դատապարտելով իրավազանցությունն ու բռնության մշակույթը։

5. «Հարսնաքարի» դաժան միջադեպը, քաղաքացի Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցածը բավարար հիմք են`իշխող կուսակցության պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին ու Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ու մանդատից զրկելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը` պատկան մարմիններից պահանջում ենք`

ա. քրեական գործի քննությունն անցկացնել ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, բ. դադարեցնել հանցագործության իրական պատկերի կործկման, պարտակման, խեղաթյուրման ակնհայտ փորձերը, գ. հանրությանը պարբերաբար զեկուցել դեպքի քննության ընթացքի մասին, դ. իրականացնել անհրաժեշտ միջոցառումները` պարզելու համար Ռուբեն Հայրապետյանի անձի գործոնի ազդեցությունը դեպքը տեղի ունենալու, դեպքի ընթացքի ու ելքի վրա, ե. իրականացնել անհրաժեշտ միջոցառումները` վերոնշյալ ոչ իրավաչափ գործողությունների համար Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, զ. ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ, է. «Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---