Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, գտնում է Ավստրիայի նախագահը

Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, գտնում է Ավստրիայի նախագահը

PanARMENIAN.Net - Դիպուկահարները պետք է ետ քաշվեն սահմանամերձ տարածքներից, Երևանում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Ես 100 տոկոսով կողմ եմ այն տեսակետին, որ այն խնդիրների դեպքում, երբ խոսքը գնում է հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին, խնդիրը չի կարող լուծվել ուժի կամ բռնության կիրառման դիրքերից»,-հայտարարել է նա:

Ավստրիայի նախագահը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կհաջողվի գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Նա նաև նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հետ և իրազեկ է նրանց դիրքորոշմանը այս հարցում, և որ այցելությունը Հայաստան թույլ տվեց նրան ծանոթանալ հայկական կողմի դիրքորոշմանը:

6  26.06.12 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր ավստրացի գործընկեր Հայնց Ֆիշերի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---