Կամերային երաժշտության տան տնօրենը պնդում է, որ շենքում ճարտարապետական միջամտություն չի եղել![]() 26 հունիսի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամեր առաջ Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն էր տարածել, ըստ որի. « Կամերային տան գմբեթի հատվածում հեղինակի կողմից ստացված ցեմենտի ֆրեսկոները նորից պատում են ցեմենտի շերտով՝ աղավաղելով շենքի այդ հատվածի նախնական հեղինակային հորինվածքը»։ PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց պարզել իրողությունը զրուցելով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հետ, ով ասաց, որ այսօր շենքում եղել են մաքրման, բարեկարգման աշխատանքներ և որևէ ճարտարապետական միջամտություն չի արվել. «ՄԱԿ-ի գրասենյակի օգնությամբ այսօր աշխատակիցները մաքրել են պատերին գրածները, ինչպես նաև շենքի գմբեթի մի մասն է ներկվել նույն այն գույնով, որով նախապես ներկված է եղել»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |