«Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ծանր է նաև մյուս 2 տուժածների վիճակը

«Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ծանր է  նաև մյուս 2 տուժածների վիճակը

PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված ՊՆ մայոր 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, այս ընթացքում նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն չի նկատվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալից:

Վիճակը նույն է նաև մյուս 2 տուժածների` ՊՆ բժիշկ 32-ամյա Արտակ Բայադյանի և 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի մոտ` կայուն ծանր:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները` նրա ցուցումով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---