«Շորն ու Շորշորը» ֆիլմը կբացի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը![]() 26 հունիսի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շորն ու Շորշորը» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի): Ինչպես հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը, ֆիլմը կներկայացվի Վահագն Հայրապետյանի և նրա ջազ-խմբի նոր երաժշտական ձևավորմամբ: Երաժշտությունը կհնչի կենդանի: Ֆիլմը անբան ու հարբեցող երկու ընկերների՝ Շորի և Շորշորի զվարճալի արկածների պատմությունն է: Ֆիլմի սցենարի հեղինակը Հ. Բեկնազարյանն է, օպերատորը Ա.Յալովոյը, նկարիչը` Մ.Սուրգունովը: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Հ.Խաչանյանը (Շոր) , Ա.Ամիրբեկյանը (Շորշոր), ինչպես նաև Ն.Մանուչարյանը (Շորի կինը), Ե.Ադամյանը (Շորշորի կինը), Ա.Ավետիսյանը (Վարդան), Գ.Ավետյանը (ջրաղացպան), Ա.Հարությունյանը (Օհան), Բ.Մուրադյանը (Ղուկաս), Մ..Գարագաշը (Սատանա), Հ.Ստեփանյանը (գյուղապետ) և Տ.Շամիրխանյանը (Վահան): «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը: Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը: Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում: Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |