Վարդան Մինասյան: Մենք արդեն ունենք ԱԱ ընտրական փուլի մեր հակառակորդների ամբողջական պատկերը![]() 26 հունիսի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլային ակումբների և հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան` ներկա գտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը նախատեսված էր Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում էր դասընթացի փուլերից մեկը: Հայ մարզիչներն այցելել և ուսումնասիրել են 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հանդիպումները: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: “Ես առաջին անգամ էի ներկա նման մրցաշարի և պետք է նշեմ, որ Լեհաստանում ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով. թե խաղերը, թե երկրպագուների, թե տրանսպորտի հարցերը, իսկ մարզադաշտերում շատ հրաշալի և յուրահատուկ մտնոլորտ էր: Յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո, հաջորդ օրը հատուկ վերլուծական ծրագրով, որը տրամադրվել էր ՀՖՖ-ի կողմից, իրականացվում էր խաղերի վերլուծություն, որը տևում էր մոտ երեքից չորս ժամ: Բացի այդ, ամեն օր մարզիչներից մեկը հանգամանորեն ներկայացնում էր իր կարծիքը խաղերի վերաբերյալ”,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Մինասյանը: Մարզիչն ասել է, որ ԱԱ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից իր վրա ամենալավ տպավորությունը թողել է Իտալիան. “ Ես գիտեի, որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված և տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի: Իտալիայի հավաքականն աշխարհի այն եզակի թիմերից է, որը կարողանում է խաղալ՝ ապահովելով իր համար անհրաժեշտ հաշիվը: Չեխիայի հավաքականը նույնպես լավ տպավորություն թողեց: Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ շատ երիտասարդներ են հանդես գալիս թիմում: Նրանք շատ լավ էին գործում հարձակման գծում և հատկապես` եզրերում: Դանիայի հավաքականն ընդգծված առաջատար չուներ, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Այնպես որ մեր մրցակից երեք թիմերն էլ լավ թիմեր են: Լավ էր որ հնարավորություն եղավ դիտել նրանց խաղերը: Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք”,- ավելացրել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |