ԵՄ-ն համաձայն է բանակցություններ սկսել կառույցին Չերնոգորիայի անդամակցության շուրջ![]() 26 հունիսի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը համաձայն է բանակցություններ սկսել կառույցին Չերնոգորիայի անդամակցության շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտնում է «Ռոսբալտը»: Պոդգորիցայի հետ բանակցություններ սկսելու մասին առաջարկը պետք է հավանություն ստանա ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ, որը կանցնի հունիսի 28-29-ը Բրյուսելում: Նախկին Հարավսլավիայի հանրապետություններից այժմ ԵՄ անդամ է միայն Սլովենիան, Խորվաթիան վերջնականապես կանդամակցի միայն ԵՄ բոլոր երկրների խորհրդարաններում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ նրա համաձայնագրի վավերացումից հետո: Ընթացիկ տարվա մարտին ԵՄ թեկնածության անդամ դարձավ Սերբիան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |