Թեհրանը կոչ է անում վերանայել ԵՄ որոշումը հուլիսի 1-ին նավթային էմբարգոն գործարկելու մասին![]() 26 հունիսի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը Եվրամիությանը կոչ է անում վերանայել նախօրեին ընդունված որոշումը հուլիսի 1-ից իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու մասին: ՌԲԿ-ի հաղորդմամբ, համապատասխան հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով` իրանական կողմը մտադիր է այդ հարցի շուրջ բանակցություններ վարել Կիպրոսի հետ, որը հուլիսի 1-ից նախագահելու է Եվրամիությունում: Սալեհին ենթադրում է, որ Կիպրոսի հետ բանակցությունների միջոցով կհաջողվի հարթել Եվրոպական Միության հետ վերջերս զարգացած հակասությունները: «Մենք հուսով ենք, որ Եվրամիությունն ավելի ռացիոնալ և խելամիտ կերպով կդիտարկի այդ հարցը, քանի որ, ըստ իս, թշնամանքը կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |