Ավստրիայի նախագահ. Հայերը լավագույն շախմատիստներն են, իսկ ավստրիացիները՝ դահուկորդները![]() 26 հունիսի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում խոստովանել է լրագրողներին, որ ուսումնասիրել է հայոց պատմությունը: «Դեռ դպրոցում ես կարդացի Ֆրանց Վերֆելի գիրքը, որ մեծապես տպավորեց ինձ»,-ասել է Հայնց Ֆիշերը: Ըստ Ֆիշերի, նա ծանոթացել է հայոց պատմությանը դեռ ԽՍՀՄ տարիներին, երբ սովորել է համալսարանում, իսկ կես տարի առաջ գիրք է գնել Հայոց պատմության մասին, ավելի լավ այն ուսումնասիրելու համար: Հայ լրագրողների այն հարցին, թե արդարացան արդյոք նրա սպասումները Հայաստան այցելությունից, Ավստրիայի նախագահը պատասխանել է. «Իմ ակնկալիքները լիովին արդարացան, ես շատ գոհ եմ, որ վաղը կծանոթանամ ձեր պատմամշակութային արժեքներին: Ես, որպես ավստրիացի, ինձ լավ եմ զգում մի երկրում, որտեղ մշակույթը մեծ տեղ ունի»: Իր խոսքի վերջում, Ավստրիայի նախագահը նշեց հայ շախմատիստների տաղանդն ու հաջողությունները: «Մենք ավստրիացիներս, լավագույն դահուկորդներն ենք, բայց ես գիտեմ, որ լավագույն շախմատիստները հայերն են, այնպես որ հաշիվը 0:0 է»,-ժպիտով նշել է Հայնց Ֆիշերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |