Մարդու իրավունքների ոլորտը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է![]() 26 հունիսի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 26-ին հանդիպեց «Amnesty international» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի և համակարգող Նատալյա Նոզաձեի հետ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարևորեց մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման գործում միջազգային դերակատարություն ունեցող կազմակերպության գործունեությունը: Խոսելով կատարված բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների և ազատությունների, ԶԼՄ-ների ազատ գործունեության, հասարակական-քաղաքական ակտիվության դրսևորման ոլորտներում հասել է մեծ հաջողությունների: Նշվեց, որ մարդու իրավունքների ոլորտը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ չորրորդ գումարման խորհրդարանը 100-ից ավելի ՀԿ-ների հետ ուներ հուշագիր, որի համաձայն` վերջիններիս ներկայացուցիչները մասնակցում էին մշտական հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, հանդես գալիս տարբեր առաջարկություններով` առաջ քաշելով մարդու իրավունքների և ազատությունների ոլորտին վերաբերող հարցեր: Այս գումարման խորհրդարանում ևս նախատեսվում է ակտիվորեն աշխատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Դավիթ Դիազ Ժորեսը տեղեկացրեց, որ Հայաստան այցի նպատակն է ուսումնասիրել մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտները: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ պատրաստակամ են համագործակցության, և հույս հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպության ուսումնասիրությունները կլինեն բաց և ճշմարիտ: Արտակ Զաքարյանն առաջարկեց նաև ուսումնասիրել չճանաչված պետություններում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խնդիրները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |