Դանիան Եվրամիության ամենաթանկ երկիրն է, վկայում են Eurostat վիճակագրական բյուրոյի տվյալները

Դանիան Եվրամիության ամենաթանկ երկիրն է, վկայում են Eurostat վիճակագրական բյուրոյի տվյալները

PanARMENIAN.Net - Eurostat վիճակագրական բյուրոյի թարմացված վարկանիշը վկայում է այն մասին, որ Եվրոպական Միության ամենաթանկ պետությունը Դանիան է:

Ինչպես գրում է Ռոսբալտը` հղում տալով Euromag-ին, Դանիայում գները մոտ 42%-ով ավելի բարձր են, քան մնացած Եվրամիությունում միջին հաշվով:

Վարկանիշի երկրորդ տեղում Շվեդիան է, որտեղ ապրանքի և ծառայությունների գները ԵՄ-ում միջին մակարդակի համեմատ բարձր են 28%-ով: Երրորդ տեղում Ֆինլանդիան է:

Ամենացածր գներն արձանագրվել են Բուլղարիայում (ԵՄ-ում միջին մակարդակից 55%-ով ցածր), Լեհաստանում (-60%), Ռումինիայում (-60%), Հունգարիայում (-64%) և Լիտվայում (-66%):

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---