Յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ համակարգիչ կտրամադրվի

Յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ համակարգիչ կտրամադրվի

PanARMENIAN.Net - Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: Հաջորդ գերակայությունը՝ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ հագեցած համակարգիչ է տրամադրվելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում:

«Յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքում կհայտնվի համակարգիչ, ինչը կարող է նպաստել, որ տեղեկատվական հասարակությունում երեխաները մրցունակ լինեն»-,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը հավաստիացրել է, որ կառավարության համար թիրախային է համարվում նախակրթարանների ցանցի ընդլայնումը. մինչև 2017 թվականը 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսը պետք է հնարավորություն ունենա այցելել նախակրթարան: Վերջին երեք տարիներին 25 տոկսով բարելավվել է նախակրթարանների հաճախելիության ցուցանիշը. 120 համայնքներում բացվել են նախակրթարաններ:

 Ուշագրավ
---