Բիգ Բենը կվերանվանվի Եղիսաբեթ II թագուհու պատվին![]() 26 հունիսի 2012 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Բիգ Բեն հանրահայտ ժամացույցի աշտարակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ «Եղիսաբեթի աշտարակ» կվերանվանվի թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում տալով բրիտանական խորհրդի ստորին պալատի ներկայացուցիչներին: «Համայնքների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ժամացույցի աշտարակը «Եղիսաբեթի աշտարակ» վերանվանելու առաջարկին` ի նշանավորումն Նորին Մեծության կառավարման «ադամանդե» հոբելյանի, և հավուր պատշաճի կկազմակերպի այդ որոշման իրականացումը»,- հայտնել է խորհրդարանականը: «Ես կարծում եմ, որ դա այս հոբելյանական տարում արժանի տուրք կլինի թագուհուն երկրի առջև նրա արժանիքների դիմաց»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քեմերոնը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |