ՀՀ բնապահպանության նախարարը դեսպան Ջ. Հեֆերնին է ներկայացրել փորձաքննության մասին օրենքը

PanARMENIAN.Net - 2012թ հունիսի 26-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Ջոն Հեֆերնը խնդրեց պարզաբանել փորձաքննության իրականացման համար օրենքով կարգավորվող որոշ մանրամասներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեսպան Ջ. Հեֆերնին մանրամասը ներկայացրեց փորձաքննության մասին օրենքը և փորձաքննությունն իրականացնող ՊՈԱԿ-ի գործունեությունը, ինչպես նաև տեղեկացրեց 2012թ-ից ընդունված ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջների վերաբերյալ:

Նախարար Արամ Հարությունյանի և դեսպան Ջ. Հեֆերնի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն նախարարության և դեսպանատան աշխատակիցների հետ համատեղ իրականացնել «Մաքուր պահենք շրջակա միջավայրը» ակցիան, ինչը կիրականացվի մաքրման աշխատանքների միջոցով, PanARMENIAN.Net ին են հատյնել ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---