Բրազիլացի կալանավորների ազատազրկման տևողությունը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց![]() 26 հունիսի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Բրազիլացի կալանավորների պատիժը կկրճատվի կարդացած գրքերի դիմաց: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, համապատասխան օրենքը հրապարակվել է Diario Oficial da Uniao պաշտոնական պետական թերթում: Ծրագիրը ստացել է «Հատուցում ընթերցանության միջոցով» ոչ պաշտոնական անվանումը և կիրականացվի Բրազիլիայի չորս կալանավայրերում: Յուրաքանչյուր գրքի դիմաց կալանավորի կալանքի ժամկետից չորս օր կպակասի, ընդ որում տարեկան հաշվի կառնվի մինչև 12 գիրք: Այդպիսով, կալանավորները կարող են ամեն տարի 48 օրով կրճատել պատիժը կրելու ժամկետը: Ընդհանուր առմամբ, բրազիլական բանտերում մոտ 513 հազար մարդ է նստած, որոնց 70 տոկոսն, ըստ 2005թ. տվյալների, միջնակարգ կրթություն չի ստացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |