Երևանում բացվեց առաջին 3D ձևաչափով «Անդունդ» նկարը

Երևանում բացվեց առաջին 3D  ձևաչափով  «Անդունդ» նկարը

PanARMENIAN.Net - Երևանում արդեն կա 3D ձևաչափով նկար։ Շարլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղի ունեցավ 3D ձևաչափով «Անդունդ» նկարի բացումը, որը ստեղծելու համար հատուկ Գերմանիայից Հայաստան էր հրավիրվել գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը։ Նկարը տեսնելու համար պետք է կանգնել դրա վրա արված տեսախցիկի նշանին:

«Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողներին ասաց, որ նկարն ընտրվել է քաղաքպետարանում գլխավոր դիզայների հետ կազմակերպված քննարկման ժամանակ։

3D ձևաչափով նկարի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նշեց, որ քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել երազանքների պատ ծրագրի ընթացքում ընտրված ցանկությունները։

Հարցին, թե ինչու՞ «Երազանքների պատի» թողնված ցանկություններից առաջինը իրականացվել է հենց այս մեկը, քաղաքապետն ասաց, որ ամենաշտ ցանկություները եղել են քաղաքում 3D ձևաչափով նկար ունենալու հետ կապված։

«Անդունդը» հրապարակում կպահպանվի 6 ամիս:

7  26.06.12 - Երևանի առաջին 3D գրաֆիտիի բացման արարողությունը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---