Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել աշնանը պատրաստ լինել «վարչակարգին մահացու հարված հասցնելուն»

Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել աշնանը պատրաստ լինել «վարչակարգին մահացու հարված հասցնելուն»

PanARMENIAN.Net - «Առջևում նախագահական ընտրություններն են, և շատ անելիք կա»,- երեքշաբթի օրը Երևանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանարահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Կասկածողներին, ովքեր գտնում են, որ իշխանություններին նույն հեշտությամբ կհաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում», Զուրաբյանը կոչ է արել հիշել այն մասին, որ, ժողովրդի կարծիքով, երկրում իշխանություն փոխելու համար իրական հնարավորությունը նախագահական ընտրություններն են, և «ընտրողների հայացքները դժվար է փոխել»:

«Աշնանը մենք պետք է պատրաստ լինենք ճակատագրական որոշումների, երկրում քաղաքական պատասխանատվությունը ստանձնելուն և վարչակարգին մահացու հարված հասցնելուն»,- հայտնել է Զուրաբյանը հավաքվածներին:

Նա անդրադարձել է նաև ՀԱԿ-ի աշխատանքին խորհրդարանում` հայտնելով, որ երեք օր շարունակ ժողովուրդն ականատեսն էր այն բանի, թե ինչպես էին ՀԱԿ-ի բոլոր պատգամավորները «լարվածության մեջ պահում վարչակարգի խորհրդարանն ու կառավարությունը», «ինչը վարչապետի դեպքում հանգեցրեց, ինչպես գրում են լրատվամիջոցները, կայուն դեպրեսիայի»:

Իր խոսքում Զուրաբյանը նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հրաժարական տալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---