Պարագվայի նախագահ Ֆրանկոն խոստանում է երկրում քաղաքացիական պատերազմ թույլ չտալ![]() 26 հունիսի 2012 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Պարագվայի նոր նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն իր գլխավոր խնդիրն է համարում երկրում «քաղաքացիական պատերազմ» թույլ չտալը: Այդ մասին նա լրագրողներին է հայտնել այսօր` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Իմ գլխավոր պարտականությունը կայանում է նրանում, որ կանխեմ քաղաքացիական պատերազմը»,- ասել է Ֆրանկոն` վստահեցնելով, որ երկրում պահպանվում է նորմալ իրադրությունը: Անցյալ ուրբաթ օրը Պարագվայի խորհրդարանը ռեկորդային կարճ ժամանակում իշխանությունից հեռացրեց օրինական ընտրված պետության ղեկավար Ֆերնանդո Լունգոյին` նրան մեղադրելով իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մեջ: Իշխանությունը երկրում անցավ փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոյին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |