Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է 11 տարով ազատազրկվածի բողոքը![]() 26 հունիսի 2012 - 20:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության է առել Երևան քաղաքի բնակիչ Ն. Կիարկոսյանի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճռի դեմ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը և մերժել այն: Այս մասին հայտնի է դառնում գլխավոր դատախազության կայքից։ Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիս ամսին նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի և Հ. Թորոսյանի հետ` ոսկյա իրերի առևտրով զբաղվող Է. Գրիգորյանից ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ: Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար հիշյալ անձինք ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ և մուրճ: Մշակված ծրագրի համաձայն` առավոտյան 08:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ և 107-րդ շենքերի մոտ դարանակալել են և սպասել Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան` անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը և ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործել Է. Գրիգորյանի և նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները` մեքենայի հետևի նստատեղի վրայից վերցրել են առանձնապես խոշոր չափերի` 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Ն. Կիրակոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել «Բրաունինգ» տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել է Ն. Կրակոսյանի ձեռքի պայուսակում` նրա անձնական խուզարկության ժամանակ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 11 տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հունիսի 13-ին որոշում է կայացրել Ն. Կիրակոսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին` ուժի մեջ թողնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճիռը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |