Լ. Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել ԱԺ-ում քվեարկել կառավարության բոլոր օրինագծերի դեմ 26 հունիսի 2012 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ խորհրդարանում ընդդիմադիր ուժերին կոչ է արել շարունակել համագործակցությունը և կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ քվեարկել վերջինիս առաջարկած բոլոր օրինագծերի դեմ: Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդդիմությունը չպետք է ստանձնի իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ ընդդիմությունը կարող է խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցված քվեարկել միայն Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին մարտահրավերների հետ կապված օրինագծերի դեպքում: ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ այժմ խորհրդարանում նոր քաղաքական իրողություն է ստեղծվել` նշելով, որ 1999 թվականից ի վեր Ազգային ժողովում այդքան ընդդիմադիր պատգամավոր չի եղել: Որպես իր խոսքերի ապացույց` նա հիշեցրել է, որ եթե խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ապա 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել էր 0, իսկ 2008-ին` ընդամենը 3 «դեմ»։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |