Սիրիան պատերազմական վիճակում է, հայտարարել է Բաշար Ասադը

Սիրիան պատերազմական վիճակում է, հայտարարել է Բաշար Ասադը

PanARMENIAN.Net - Սիրիան պատերազմական վիճակում է, հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը: Նա նաև կարգադրել է նոր կառավարությանը բոլոր ուժեղն ուղղել ապստամբության ճնշմանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, սիրիական ԶԼՄ-ների վրա հղումով:

«Մենք իսկական պատերազմի պայմաններում ենք ապրում: Մենք շրջապատված ենք բոլոր կողմերից: Երբ գտնվում ես պատերազմի մեջ, բոլոր ուժերն ու միջոցները պետք է ուղղես պատերազմում հաղթելուն»,-ասել է Ասադը: Նա նաև քննադատել է արևմտյան երկրներին: «Արևմուտքը միշտ պահանջում է, սակայն, փոխարենը ոչինչ չի տալիս»,-ասել է Ասադը՝ հավելելով, որ Սիրիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների հետ, սակայն առաջին տեղում պետական շահերն են:

Ըստ նրա, Սիրիայի ժողովուրդը կաջակցի նոր կառավարությանը, հենց որ վերջինս ներկայացնի քաղաքական բարեփոխումների ծրագիրը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---