«ՉԻ». Սամվել Ալեքսանյանը Մալաթիայի հազար բնակչի հետ միասին հանգստանալու է Քոբուլեթիում![]() 27 հունիսի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե հանգստանալու է Քոբուլեթիում ու իր համայնքից էլ հազար հոգու տանելու է հետը։ «Տանելու եմ տեղավորեմ հյուրանոց, հետևեմ լավ հանսգտանան, լավ լողնանան»,–ասել է նա։ «Լավ է, իհարկե, որ Մալաթիա–Սեբաստիա համայնքի հազար բնակիչներ լավ կլողանան, բայց վատ է, որ մի քանի հարյուր հազար դոլար դուրս կբերվի Հայաստանից և կծախսվի Վրաստանում։ Բայց մեղավորը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է. չտուգանեին` գուցե կարողանար այդ հազար հոգուն Սևան տանել։ Մյուս կողմից, սակայն , չարժե շտապել և Սամվել Ալեքսանյանին մեղադրել գումարները Հայաստանից դուրս ծախսելու համար։ Հեչ չի բացառվուվ, որ նա հասցրած լինի Քոբուլեթիում մի երկու հյուրանոց կառուցել։ Չնայած` նրա բիզնես–մտահղացումների գիտակներն ավելի հավանական են համարում երկրորդ տարբերակը, այն է` նա ինչ–որ տեղ Երևանյան լճի ափին «Քոբուլաթի» անունով հյուրանոց է կառուցել և հենց այնտեղ էլ տանելու է համայնքի բնակիչներին»,–գրում է թերթը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |