Նոր Նորքի բնակիչ. Նանսենի այգում թանգարան կառուցելն անհեռատես մոտեցում է27 հունիսի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Նոր Նորքում գտնվող Նանսենի անվան այգում թանգարան կառուցելը անհեռատես մոտեցում է, սա կանաչ տարածքները զավթելու հատուկ քաղաքականություն է»,- այգում Նանսենի թանգարան կառուցելու վերաբերյալ նման մոտեցում ունի Նոր Նորքի բնակիչ Աննա Շահնազարյանը, ով այսօր մասնակցում էր քաղաքապետարանի առջև բողոքի ակցիային: Նա պնդում է, որ քաղաքապետարանը ոչ մի հստակ փաստաթուղթ չի ներկայացրել, որը կվկայի այն մասին, որ թանգարանը պատկանելու է քաղաքապետարանին, ոչ թե դառնալու է մասնավոր սեփականություն, քանի որ Նոր Նորքում նման նախադեպեր արդեն եղել են: Ի դեպ, ըստ ակցիային մասնակցող Նոր Նորքի բնակիչների, նրանք ունեն շատ առաջարկներ, թե որտեղ կարելի է կառուցել թանգարանը, քանի որ Նոր Նորքում կան շատ լքված տարածքներ, որտեղ թանգարան կառուցելով նաև շատ համայնքնային խնդիրներ կլուծվեն: Քաղաքապետարանի առջև այսօր տեղի ունեցած ակցիայի ընթացում քաղաքապետարանին է հանձնվել Նորքի բնակիչների 400 ստորագրություն` պահանջով դադարեցնել կանաչ գոտում թանգարանի կառուցումը և տեղափոխել այլ վայր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |