Հայաստանն ու Չինաստանը կարևորում են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը

Հայաստանն ու Չինաստանը կարևորում են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաև ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---