Ուրի Քեյնը դեմ չէ մյուս անգամ Երևանում Կոմիտաս նվագել

Ուրի Քեյնը դեմ չէ մյուս անգամ Երևանում Կոմիտաս նվագել

PanARMENIAN.Net - Անվանի ամերիկացի ջազ դաշնակահար, «Գրեմմի» մրցանակաբաշխության նոմինանտ, ջազ և դասական երաժշտական բազմաթիվ փառատոների մասնակից Ուրի Քեյնը դեմ չէ մյուս անգամ հայ հանդիսատեսին ներկայանալ Կոմիտասի իմպրովիզներով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց դաշնակահարը:

Հունիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Քեյնի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համերգը: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Դաշնակահարն ասաց, որ մինչ Երևան ժամանելը նա երբևէ չէր լսել Կոմիտաս, և նրան այստեղ շատ դուր եկան նրա ստեղծագործությունները: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէ իմպրովիզներ անել Կոմիտասի ստեղծագործություններով, նա ասաց, որ կարևորը ստեղծագործության կառուցվածքին տիրապետելն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---