Աշոտ Հովակիմյան. ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ![]() 27 հունիսի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես՝ ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը: Նա անդրադարձավ նաև միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը: Նշվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության առավել ակտիվ ներգրավվածության և երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը: Ի պատասխան գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Հայաստանին հասցեագրված անհիմն մեղադրանքների, Աշոտ Հովակիմյանը նշեց. «Համաձայն ՍԾՏՀ հիմնարար փաստաթղթերի, այն պետք է մնա տնտեսական մանդատի և օրակարգի սահմաններում և չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ: ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»: Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը և ՍԾՏՀ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը: Հունիսի 25-ին Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |