Սիրիացի գրոհայինները սպանել են կառավարամետ հեռուստաալիքի յոթ լրագրողների

Սիրիացի գրոհայինները սպանել են կառավարամետ հեռուստաալիքի յոթ լրագրողների

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայինները հարձակում են գործել կառավարամետ «Ալ Իխբարիա» հեռուստաալիքի վրա, որը գտնվում է Դրուշա քաղաքում՝ Դամասկոսից դեպի հարավ, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:

Նռնականետներով զինված հարձակվողները մի քանի պայթյուն են կատարել շենքում և սպանել են կառավարամետ հեռուստաալիքի յոթ աշխատակիցների՝ լրագրողների ու պահակային ծառայության աշխատողների:

Մի քանի ժամ դրանից առաջ նախագահ Ասադը հայտարարել էր, որ Սիրիան գտնվում է «իսկական պատերազմական վիճակում», իսկ ԱՄՆ հետախուզության աշխատակիցները հայտնել են, որ, ըստ իրենց կանխատեսումների, հակամարտությունը շատ տևական է լինելու:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---