«ԱրմենՏել» ու Հայաստանի մանուկներ հիմնադրամը 5500 դոլար են ծախսելու պոլիէթիլենային տոպրակների հետ պայքարելու համար![]() 27 հունիսի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են «Ազատե´նք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում են ընկերության լրատվական բաժնից։ Ծրագրի շրջանակում կարտադրվեն և կտարածվեն կտորե պայուսակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Երկիր մոլորակին անդառնալի վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումն այսօր լուրջ խնդիր է, քանի որ դրանք հարյուրավոր տարիներ չեն քայքայվում, իսկ մասնատվելու արդյունքում էլ առաջանում են մանր մասնիկներ, որոնք մնալով բնության մեջ թունավորում են հողն ու ջուրը: Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում: Առաջին փուլում նախատեսվում է կարել 1300 -1500 պայուսակ, իսկ արտադրական գործընթացում զբաղված են լինելու կանայք, ովքեր ներկայումս գործազուրկ են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |