Նարեկացի արվեստի միությունում բացվել է երեխաների պատրաստած աղամանների ցուցահանդես

Նարեկացի արվեստի միությունում բացվել է երեխաների պատրաստած
աղամանների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ հայկական աղամանների ցուցահանդեսի բացումը:

Աշխատանքների հեղինակները «Տերրակոտտա» մանկական խմբի սաներն են (գեղարվեստական ղեկավար Նանա Մանուչարյան):

Բացման խոսքում Մանուչարյանը շեշտեց, որ իրենք չեն պատրաստում շուկայական նմուշներ, նշելով, որ ցուցահանդեսի նպատակը նաև երեխաներին ոգեշնչելն է, որպեսզի սեպտեմբերից սկսած նրանք ավելի ոգևորված սկսեն աշխատել, ստեղծագործել:

Իր հերթին միության նախագահ Նարեկ Հարթունյանը նշեց, որ ուրախ է ՆԱՄ-ում այսքան տաղանդավոր երեխաների աշխատանքներ տեսնել: Նա երեխաներին որպես օրվա հուշ Հովհաննես Թումանյանի ծոռան՝ Ռուբեն Քանքանյանի կողմից նկարազարդված օրացույցներ նվիրեց, իսկ Նանա Մանուչարյանին՝ միության խորհրդանշական նվերներից նուռն ու Հ. Թումանյանի մանկական բանաստեղծությունների գիրքը՝ դարձյալ Ռուբեն Քանքանյանի նկարազարդմամբ:

Ցուցահանդեսին մասնակցում են 6-14 տարեկան 20 երեխա, ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---