«Արմենիա TV»-ն ընդգրկվել է «НТВ-ПЛЮС»-ի «Բազային» և «Բազային+» փաթեթներում

«Արմենիա TV»-ն ընդգրկվել է «НТВ-ПЛЮС»-ի «Բազային» և «Բազային+» փաթեթներում

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին «Արմենիա TV»-ն ընդգրկվել է հանրահայտ «НТВ-ПЛЮС» արբանյակային թվային հեռուստատեսության «Բազային» և «Բազային+» («Базовый»и «Базовый Плюс») փաթեթներում: Այսպիսով, հավելումն «Eutelsat 36 B» և «Hotbird» արբանյակների, որոնցով «Արմենիա TV»-ի հաղորդումները հասանելի են գրեթե ողջ աշխարհում, «НТВ-ПЛЮС»-ի «Բազային» և «Բազային+» փաթեթների շնորհիվ, «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի միլիոնավոր հեռուստադիտողներին, ինչպես նաև ԱՊՀ տարածքի, այդ թվում նաև Հայաստանի՝ «НТВ-ПЛЮС»-ի բոլոր բաժանորդներին, հայտնում է «Արմենիա» հեռուստաընկերությունը:

«Արմենիա TV»-ն ընտանեկան հեռուստաալիք է, այն հեռարձակվում է հայերեն լեզվով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---