«Սևան ազգային պարկ»-ում ապօրինի հողահատկացումներ են կատարվել27 հունիսի 2012 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Այս մասին հաղորդում է դատախազության պաշտոնական կայքէջը։ Ուսումնասիրելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` պարզվել է, որ հողահատկացումների գործընթացում արձանագրվել են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ: Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, մի շարք անձանց հատկացրել և նրանց անվամբ վարձակալության կամ կառուցապատման տրամադրման իրավունքով գրանցել են ՊՈԱԿ-ին հատկացված, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներ: Ըստ քրեական գործի նյութերի` հիշյալ պաշտոնատար անձինք, ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, վարձավճարների հավաքագրման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում խախտելով անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ օրենսդրության, ՀՀ Կառավարության` 2008թ. դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգի, ՊՈԱԿ-ի հողատարածքների հետ կապված գործարքների նոտարական վավերացումների ու գրանցումների սահմանափակումների վերաբերյալ 2009թ. նոյեմբերի 10-ի արձանագրության պահանջները, ապօրինի, այն է` սահմանված նիշից ցածր, առանց մրցույթի կամ մրցույթով սահմանված ժամկետների խախտմամբ, կեղծիքների միջոցով հատկացրել են հողատարածքներ: Արդյունքում` նշված գործողությունների, ինչպես նաև տարիների ընթացքում կուտակված վճարների 257 000 000 դրամը հավաքագրելու ընթացքում վերոհիշյալ անձինք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Միաժամանակ պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցեր է հարուցել դատարան` ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |