UNESCO-ն Լիվերպուլն ընդգրկել է վտանգված ժառանգության ցուցակում

UNESCO-ն Լիվերպուլն ընդգրկել է վտանգված ժառանգության ցուցակում

PanARMENIAN.Net - UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն անգլիական Լիվերպուլն ընդգրկել է վտանգված ժառանգության ցուցակում: Պատճառը Liverpool Waters ծրագրի իրականացման հետ կապված շինարարությունն է, որի արդյունքում պատմական տները կվերակառուցվեն:

Ինչպես ասվում է UNESCO-ի պաշտոնական կայքում, կոմիտեի պնդմամբ, նավագնացների ու առևտրականների քաղաքի կենտրոնը շինարարության ընթացքում զգալի փոփոխություններ կկրի և կանդրադառնա նրա ընդհանուր նկարագրի վրա:

Կոմիտեն զգուշացրել է, որ նախագծի իրականացման դեպքում Լիվերպուլը կարող է ամբողջովին կորցնել իր եզակի արժեքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---