Օսկանյան. Երևանը սխալ է գործել` բանակցություններում անմիջապես համաձայնելով զիջումների իր բաժնին![]() 28 հունիսի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանը քննադատել է հայկական իշխանությունների վարած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցություններում: «Կարծում եմ` հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում»,- գրել է Օսկանյանը Facebook-ի իր էջում: Նախկին նախարարի խոսքով` այսօր ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է, «քանի որ սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք»: Նա նշել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է հայկական կողմին Երևանում խնդրել ընդունել Կազանի հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջարկած կետերից մեկ կամ երկուսը, Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա»: Օսկանյանի կարծիքով` հենց ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով և սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |