Պակիստանի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունից զոհվել է 7 զինծառայող, 4-ը վիրավոր են

Պակիստանի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունից զոհվել է 7 զինծառայող, 4-ը վիրավոր են

PanARMENIAN.Net - Հզոր պայթուցիկ սարք է գործարկվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում, ինչի արդյունքում զոհվել է երկրի ԶՈՒ յոթ զինծառայող, ևս չորսը վիրավոր են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ահաբեկչության հետևում կարող են կանգնած լինել «Թեհրիքէ թալիբանէ Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) խմբավորման մարտիկները:

Հայբեր բնակավայրը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, մտնում է Պակիստանի Ցեղերի գոտու մեջ, որտեղ չեն գործում դաշնային օրենքները, և որի վրա չի տարածվում ոստիկանության ազդեցությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---