ԱՄՆ Պետդեպը հեռացրել է Ադրբեջանին ամերիկյան զենք գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հեռացրել է Ադրբեջանին ամերիկյան զենք գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից: Պետդեպը նման քայլի դիմեց կոնգրեսական Հովարդ Բերմանի արտահայտած այն մտահոգություններից հետո, որ այդ զենքը Ալիևի ռեժիմը կարող է օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի համար, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այդ որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից և կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում, հայտարարել է կոնգրեսական Բերմանը: ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի անդամ կոնգրեսական Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու մշտական հարձակումների ֆոնի վրա դա կարող է նպաստել պատերազմական գործողությունների վերսկսմանը Ղարաբաղում: Բերմանի Քլինթոնին ուղղված մայիսի 29-ի նամակում կոնգրեսականը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ուղղաթիռների, վաճառքի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել «սահմանները հսկելու», ինչպես նաև «ոստիկանական գործողությունների» համար: Բերմանը նաև մտահոգություն է հայտնել, թե ինչպես կընկալվի ԱՄՆ այդ քայլը ԵԱՀԿ ՄԽ կողմից և ադրբեջանցի դիպուկահարներին «շփման գծից» հեռացնելու կոչերի լույսի ներքո: Բերմանի Քլինթոնին ուղղված մայիսի 29-ի նամակում կոնգրեսականը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ուղղաթիռների, վաճառքի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել «սահմանները հսկելու», ինչպես նաև «ոստիկանական գործողությունների» համար: Բերմանը նաև մտահոգություն է հայտնել, թե ինչպես կընկալվի ԱՄՆ այդ քայլը ԵԱՀԿ ՄԽ կողմից և ադրբեջանցի դիպուկահարներին «շփման գծից» հեռացնելու կոչերի լույսի ներքո: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |