ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Թուրքիան արժանի չէ ոչ միայն դառնալու Եվրամիության անդամ, այլեւ բանակցություններ սկսելու այդ հարցի շուրջ: Նախօրեին այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, եթե համեմատելու լինենք Թուրքիայի իրավիճակը մյուս պետությունների հետ, որոնք մտադիր են անդամակցել Եվրամիությանը, ապա տնտեսական զարգացման, ժողովրդավարական սկզբունքների հաստատման մակարդակի եւ հարեւանների հետ հարաբերությունների առումով Թուրքիան էապես հետ է մնում նրանցից: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքում անպայման խոսք կգնա Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների, հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---