Կենսաթոշակային բարեփոխումները կփոխեն հայ երիտասարդների մտածելակերպը29 հունիսի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են երիտասարդներին, նրանց, ով նոր է սկսում աշխատել, գտնում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Արտակ Ղազարյանը: «Կարևոր է, որ մենք կարողանանք նոր մտածելակերպ ձևավորել երիտասարդների շրջանունմ, որը կպլանավորի իր ապագան Հայրենիքի ապագայի հետ միասին»,-ասել է նա հունիսի 29-ին Երևանում: Երևանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային ու աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի և ՀՀ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համատեղ «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնությունը: Իր հերթին Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ 2014 թվականից Հայաստանում արդեն կգործի պարտադիր կենսաթոշակային ապահովման համակարգը՝ նշելով, որ դրա ներդրման համար արդեն կա անհրաժեշտ օրենսդրական դաշտ, իսկ կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այն գործարկելու համար: Նախարարը կարևորեց Հայաստանի քաղաքացիների իրազեկվածությունը երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների մասին, որոնք ենթադրում են նաև մտածելակերպի որոշակի փոփոխություն, նոր գիտելիքի ձևավորում, քանի որ այդ բարեփոխումներն ամենաբարդն են: «Կենսաթոշակը զուտ այն գումարը չէ, որ պետությունը վճարում է քաղաքացուն ծերության ժամանակ, մարդն ինքը պետք է պատասխանատվություն կրի իր ապագայի համար»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |