2014 թ-ին Երևանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային արվեստի մրցույթ-փառատոն![]() 29 հունիսի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - 2014 թ-ին Երևանում անցկացվելու է հայազգի մեծ աճպարար Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային արվեստի մրցույթ-փառատոն: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, այն տեղի կունենա մայիս-հունիս ամիսների ընթացքում, կրկեսային արվեստի բոլոր ժանրերում: Կրկեսի վերանորոգումն, ըստ Պետրոսյանի, կավարտվի 2013 թ-ի վերջին: Նախատեսվում է, որ կրկեսի բացումը կանի ռուսաստանաբնակ հանրահայտ կրկեսային գործիչ Տիգրան Հակոբյանը: Կրկեսում ելույթ կունենա նաև վայրի կենդանիներ վարժեցնող հանրահայտ Միխայիլ Բաղդասարովը: Պետրոսյանը նաև նշեց, որ կրկեսին կից կգործի նաև ստուդիա: Նա խոստացավ, որ կրկեսի վերանորոգումից հետո ավելի կնդլայնվի ներկայացումների ցանկը, ավելի շատ կգան արտերկրից կրկեսային կոլեկտիվներ: Այս պահին, Պետրոսյանի խոսքով, կրկեսը Երևանում չի գործում, բայց նրանք ելույթ են ունենում մարզերում, շուտով հյուրախաղեր կունենան նաև զորամասերում: Մոտ ժամանակներս կբացվեն նաև Երևանի կրկեսի մասնաճյուղեր Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում և Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Կրկեսի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորում է «Տաշիր գրուպ» ընկերությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |