Կրտսեր Սոս Պետրոսյանը Լաս Վեգասում մեկամսյա հյուրախաղեր կունենա![]() 29 հունիսի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կրտսեր Սոս Պետրոսյանը, որը Հռոմում կայացած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում նվաճել է առաջին մրցանակը, նոյեմբերին մեկամսյա հյուրախաղեր կունենա ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, 15-ամյա Սոսին այդ առաջարկն արվել է Հռոմում, երբ նա փայլուն հաղթանակ տարավ: Այս մրցույթին հայերն առաջին անգամ էին մասնացում: Ժյուրիի կազմում էին աշխարհահռչակ իլյուզիոնիստներ Ուրի Գելլերը, Ֆրանց Հարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը: Մրցույթի նախընտրական փուլին մասնակցել է 3000 հոգի, որոնցից ընտրվել էին լավագույն 120-ը: Կիսաեզրափակիչ փուլ էին անցել ընդամենը 70 մասնակիցներ: Մրցույթի եզրափակիչ էին անցել 10 մասնակից, այդ թվում` Ճապոնիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Կորեան և Հայաստանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |