Սամվել Մարտիրոսյան. Հարձակումները լրատվական կայքերի վրա խոչընդոտ են Հայաստանում խոսքի ազատությանը

Սամվել Մարտիրոսյան. Հարձակումները լրատվական կայքերի վրա խոչընդոտ են Հայաստանում խոսքի ազատությանը

PanARMENIAN.Net - Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի, հաշվի առնելով վերջին կես տարվա վիճակագրությունը, այժմ հաքերային հարձակումները հայկական կայքերի վրա համեմատաբար քիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը, նշելով, որ մտահոգիչ է, սակայն, այն, որ այժմ ադրբեջանական հարձակումների թիրախ են դարձել հայկական լրատվամիջոցները, ինչը, ըստ Մարտիրոսյանի, լուրջ խոչընդոտ է Հայաստանում խոսքի ազատությանը: «Այժմ հատկապես շատ են տարածվել DDoS հարձակումները, և վարակված համակարգիչներից կեղծ այցելություններ են լինում կայքի վրա և կայքը չի դիմանում ու անհասանելի է դառնում»,-ասաց նա: Ըստ փորձագետի, DDoS հարձակումից պաշտպանվելը բավական թանկ արժե, այնինչ նման հարձակումներ պատվիրելը` շատ մատչելի է, իսկ մեր լրատվամիջոցները այդքան մեծ գումարներ չունեն, կայքերը մշտապես պաշտպանված պահելու համար:

«Հարցը պետք է քննարկել հասարակական շրջանակներում, և որևէ լուծում գտնել, որովհետև այս հարցում մենք ու ադրբեջանցիները հակառակորդներ ենք, իսկ ադրբեջանցիների համար հայկական կայքեր կոտրելը Արցախյան հարցում միակ դրական լուծում ստանալու ճանապարհն է»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---