Իրանի նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը![]() 29 հունիսի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը: Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |